Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չբացահայտված Օձուն» (տեսանյութ)

«Չբացահայտված Օձուն» (տեսանյութ)
13.03.2013 | 14:26

«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի պատվերով նկարահանված «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարին:

Մրցանակը տրվել է հայկական ճարտարապետության գլուխգործոցը` Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին բացահայտելու, հանրամատչելի ներկայացնելու համար:
Ֆիլմաշարը բաղկացած է հինգ մասից:
Օձունի եկեղեցին 1600 տարվա պատմություն ունի, երբեք չի հիմնանորոգվել, 19-րդ դարում տանիքն է փոխվել և կցակառույց երկու զանգակատուն է կառուցվել: Խորհրդային տարիներին որպես պահեստ են օգտագործել: Դեռևս այդ տարիներին այն դասվել է վթարային շինությունների շարքին: «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջոցներով, մշակույթի նախարարության նախագծերով ու վերահսկումով, Հայ առաքելական եկեղեցու համաձայնությամբ եկեղեցին հիմնովին վերականգնվում է:
Հիմնադրամի գործադիր տնօրեն, գրող, հրապարակախոս ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ, եկեղեցու վերանորոգմանը զուգահեռ, ձեռնամուխ են եղել նաև ֆիլմի ստեղծմանը, նպատակ ունենալով ներկայացնելու հնարավոր ամեն ինչ` Օձունի, նաև Օձնեցու մասին: Ֆիլմաշարի հեղինակը Աշոտ Պողոսյանն է:
Օձունը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով, որոնցից ամեն մեկն ունի իր նախապատմությունը` լեգենդի կամ միանգամայն հավանական զրույցների տեսքով: Այստեղ ամեն օր գրեթե 100 զբոսաշրջիկ է այցելում: Շաբաթվա բոլոր օրերին Հայաստանի տարբեր վայրերից ուխտավորներ են ժամանում: Կիրակի օրը մատուցվող պատարագին մասնակցում է շուրջ 300 տեղացի հավատացյալ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Չբացահայտված Օձուն
Դիտվել է՝ 8358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ